Թեյլոր Սվիֆթին մեղադրել են գաղութատիրության համար՝ իր նոր տեսահոլովակի պատճառով (տեսանյութ)

15:32 • 03.09.15

Լուսանկարը՝ bustle.com-ի


Հայտնի ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը և 48 ժամ անց արդեն մեղադրվել է գաղութատիրության համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Wildest Dreams երգի տեսահոլովակը պատրաստված է ֆիլմի նկարահանումների տեսքով, որի գործողություններն ընթանում են երիտասարդ զույգի՝ Աֆրիկայում կատարած ուղևորության ժամանակ։

 

Կադրերում պարբերաբար հայտնվում են էկզոտիկ կենդանիներ, գեղեցիկ տեսարաններ։ Այդ ամենի ֆոնին զարգանում են հոլիվուդյան դերասանուհու և նրա բեմական զուգընկերոջ միջև հարաբերությունները։


Huffington Post հեղինակավոր պարբերականից Լորեն Դուկան կարծիք է հայտնել, որ տեսահոլովակը մեզ տանում է գաղութացման տարիներ։

 

Տեսահոլովակը փորձում է դասական հոլիվուդյան սիրավեպ վերստեղծել, սակայն ներկայացնում է դասական հոլիվուդյան ռասիզմ, ասել է Նիկո Լենգը՝ Daily Dot կայքից։

 

 

Թեյլոր Սվիֆթին մեղադրել են գաղութատիրության համար՝ իր նոր տեսահոլովակի պատճառով (տեսանյութ)