Բաթումում վերականգնել են «Ալի և Նինո» արձանը

14:40 • 04.09.15

Վրաստանի Բաթում քաղաքում (Աջարիա) կրկին միավորվել են «Ալի» և «Նինո» արձանները։ Վերջին տարիներին արձանը դարձել է քաղաքի անցաթուղթը։ Այն վնասելու մասին լուրերը մեծ աղմուկ էին բարձրացրել սոցկայքերում։ Թեև պաշտոնական հայտարարություններ կային, որ դա տեղի է ունեցել արձանի տեղափոխման ժամանակ, գրում է newsgeorgia.ge-ն։

 

«Արձանները կանգնեցվել են և փորձարկվում են։ Դա սովորական դիագնոստիկա է՝ հասկանալու համար որքանով է ամեն ինչ ճիշտ աշխատում։ Մենք սպասում ենք փորձարկման ավարտին»,- նշել է Բաթումի բուլվարի վարչակազմի տնօրեն Գեորգի Զիրակաշվիլին։

 

«Ալի և Նինո» արձանը տեղափոխելու մասին որոշումը կայացվել է մի քանի ամիս առաջ, երբ պարզվել է, որ նրա հիմքը վնասվել է ջրի հետևանքով։