Բոգոտայի Հոգևոր երաժշտության փառատոնում կհնչեն հայ կոմպոզիտորների գործեր` ի հիշատակ Ցեղասպանության 100-րդ տարելիցի

00:07 • 04.09.15

Բոգոտայի Հոգևոր երաժշտության 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, որն ացկացվում է «Խաղաղություն» կարգախոսի ներքո, կներկայացվեն հոգևոր ազգային և դասական երաժշտության ստեղծագործություններ Իսպանիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Վենեսուելայից, Իսրայելից , Գերմանիայից, Սիրիայից, Հայաստանից, Իտալիայից, Կոլումբիայից, Սիրիայից, Թուրքիայից, Արգենտինայից և Էկվադորից:


Ինչպես տեղեկացնում է El Nuevo Siglo-ն` փառատոնի չորս շաբաթվա ընթացքում տեղի կունենա  45 համերգ և մենահամերգ Բոգոտայի տարբեր դահլիճներում, թատրոններում, եկեղեցիներում, տաճարներում, քոլեջներում, համալսարաններում, հիվանդանոցներում:


Համերգների ժամանակ ելույթ կունենան հայտնի ազգային երգչախմբեր, ինչպես օրինակ` ԱՄՆ-ի «Կանտուս» անսամբլը, «Կապիլյա դել Սոլ» արգենտինական վոկալ-գործիքային խումբը,  որը հանդես կգա Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրված համերգով:

Համերգով հանդես կգա Բոգոտայի  Երիտասարդական ֆիլհարմոնիկ կամերային նվագախումբը, որը կկատարի հայազգի կոմպոզիտորներ Ջեֆ Մանուկյանի և Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակը:

 

Բոգոտայի Հոգևոր երաժշտության փառատոնում կհնչեն հայ կոմպոզիտորների գործեր` ի հիշատակ Ցեղասպանության 100-րդ տարելիցի