Երիտասարդ Անջելինա Ջոլին հոգեկան հիվանդի դեր է պարապում դպրոցում. հրապարակվել է բացառիկ տեսանյութ
The Huffington Post-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել դեռևս երիտասարդ ու քիչ հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիից:
Դրանում կարելի է տեսնել, թե 25-ամյա Ջոլին ինչպես է հոգեկան հիվանդի դեր պարապում իր դերասանական դպրոցում:
«Ես ուզում եմ ցավ պատճառել քեզ», - ասում է Ջոլին` «սատանայի պես ժպտալով», - նկատում է աղբյուրը:
Աղբյուրի բնորոշմամբ՝ տեսարանում դերասանուհին հիեցնում է «Աղջիկը, որին ընդհատեցին» ֆիլմից իր հերոսուհուն:
1999-ին այդ ֆիլմում հոգեբուժարանի խնամյալի իր դերի համար Ջոլին, ի դեպ, Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի էր արժանացել:










