Դուեյն Ջոնսոնը կերգի Դիսնեյի «Մոանա» մուլտֆիլմի համար
Walt Disney ստուդիան տեղեկացրել է, որ Դուեյն Ջոնսոնը կերգի «Մոանա» նոր մուլտֆիլմում:
Ինչպես գրում է NBC News-ը` ինքը Ջոնսոնը սամոական և աֆրոամերիկյան ծագում ունի: «Սամոան իմ արյան մեջ է: Հարավ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պատմությունը ներկայացնելը իրական պատիվ է», - ասել է դերասանը:
«Մոանան» կդառնա Դիսնեյի առաջին արքայադուստրը, որը ծագումով Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից է: Սյուժեի համաձայն` Մոանան հեռանում է Օվկիանիայի իր տնից` կիսաստված Մաուիի հետ ծովային շրջագայության մեկնելու համար:
Մուլտֆիլմի պրեմիերան նշանակված է 2016-ի նոյեմբերի 23-ին:










