«Գահերի խաղը» սերիալը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

12:43 • 04.09.15

Լուսանկարը՝ Guinness World Records-ի


Լոնդոնում կայացել է Գինեսի ռեկորդների գիրք- 2016-ի նոր հաղթողներին պատվելու երեկոն։ Գիրքը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 10-ին։  Գինեսի գրքում է հայտնվել նաև «Գահերի խաղը» հեռուստասերիալը, գրում է Комсомольская правда-ն։

 

Ջորջ Մարտինի վեպերի շարքի հիման վրա նկարահանված սերիալը հայտնվել է Գինեսի գրքում՝ որպես հեռուստածրագիր, որը միաժամանակ ցուցադրվել է ամենաշատ քանակությամբ երկրներում։

 

Հինգերորդ սեզոնի 1-ին մասն այս տարի կարողացել են տեսնել միաժամանակ 173 երկրում։

 

Գինեսի գրքում ներառվելու մասին վկայականը ստացել է Մեյսի Ուիլյամսը, ով սերիալում կատարում է Արյա Սթարքի դերը։ Նրա ընտրությունը պատահական չէ, քանի որ Մեյսիի հերոսուհին ամենահայտնի կերպարներից է սերիալում։

«Գահերի խաղը» սերիալը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում