«Իսլամական պետության» գրոհայինները ոչնչացրել են հնագույն Պալմիրա քաղաքի դամբարանները. ԶԼՄ-ներ

13:12 • 04.09.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ոչնչացրել են Սիրիայի տարածքում գտնվող հնագույն Պալմիրա քաղաքի՝ 44 և 103 թվականների միջև կառուցված աշտարակների տեսքով 3 դամբարանները, հաղորդում է ТАСС-ը՝ AFP-ին հղումով։

 

Հուլիսի սկզբին ահաբեկիչները ոչնչացրել են Պալմիրայի թանգարանի մուտքի մոտ տեղադրված Ալվա Ալաթա 2-հազարամյա արձանը: Հնագույն քանդակն ուներ երեք մետր բարձրություն և կշռում էր 15 տոննա:

 

Վնասվածքներից պաշտպանելու համար կառավարական զորքերի և գրոհայինների միջև մարտերի ընթացքում այն ծածկվել էր մետաղական շերտով և ավազով պարկերով:

 

Սիրիայի հնությունների և թանգարանների բաժնի տնօրեն Մաամուն Աբդել Քերիմի խոսքով՝ «դա դարձել է Պալմիրայում հուշարձանների նկատմամբ ԻՊ-ի իրականացրած ամենախոշոր հանցագործությունը»:

 

Ավելի վաղ ահաբեկիչները նաև պայթեցրել են քաղաքի երկու հնագույն տաճարները:

 

«Իսլամական պետության» գրոհայինները ոչնչացրել են հնագույն Պալմիրա քաղաքի դամբարանները. ԶԼՄ-ներ