Հրապարակվել է «Սպեկտր 007» ֆիլմի պաստառը՝ Բոնդի նոր ընկերուհու կերպարով
Համացանցում է հայտնվել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի «007. Սպեկտր» հերթական մասի նոր պաստառը, որում գլխավոր դերակատար Դենիել Քրեյգի հետ պատկերված է ֆրանսուհի Լեա Սեյդուն:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` բրիտանական հետախուզության գործակալի նոր ընկերուհին բժիշկ Մադլեն Սվանն է, ում մարմնավորում է Սեյդուն:
Ֆիլմաշարի «007. Սպեկտրը» կդառնա 4-րդ ֆիլմը, որում 007 գործակալի դերը մարմնավորում է բրիտանացի Դենիել Քրեյգը: Նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 26-ին:











