Թեմզայի ափերին ստորջրյա քանդակներ են հայտնվել՝ ի նշան կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի

20:10 • 07.09.15

Լոնդոնում 4 հեծյալ է «հայտնվել»  Թեմզա գետի ափին, որոնք այնտեղ տեղադրվել են որպես  հիշեցում կլիմայական փոփոխությունների մասին:

Ինչպես ներկայացնում է The Guardian-ը` մակընթացության պարագայում քանդակները չեն երևում. Թեմզայի  ջրի մակարդակն օրական երկու անգամ փոփոխվում է, ինչի արդյունքում հեծյալների քանդակները սկսում են երևալ:

Քանդակների հեղինակն է 41-ամյա բրիտանացի նկարիչ Ջեյսոն Թեյլորը, ով հայտնի է աշխարհում առաջին ստորջրյա թանգարանի ստեղծմամբ՝ մեքսիկական Կանկունում:

 

 

Թեմզայի ափերին ստորջրյա քանդակներ են հայտնվել՝ ի նշան կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի