«Շարժական արվեստ». հնդիկ նկարիչները ստեղծագործում են տաքսիներում (լուսանկարներ)

13:37 • 08.09.15

Հնդկական Մումբայ քաղաքում մեկնարկել է ուշագրավ արտ-նախագիծ, որի շրջանակում բոլոր սկսնակ նկարիչները բացառիկ հնարավորություն են ստանում ըստ ճաշակի նկարազարդել տաքսիների ներքին սրահը։



Ինչպես նշում է Oddity Central-ը, նախագծի շրջանակում արվեստի շարժական նմուշների է վերածվել արդեն 10 մեքենա: Նախագծի կազմակերպիչները մանրամասնել են, որ նկարիչների ստեղծագործական թեմաները պետք է վերաբերեն Մումբայի կյանքին և մշակույթին։



Մասնակիցները պատմել են, որ իրենց աշխատանքները շատ են դուր գալիս հատկապես երիտասարդներին, մինչդեռ տարեց սերունդն այնքան էլ չի ողջունում այս մոտեցումը։


Նախատեսված է, որ մինչև տարեվերջ կնկարազարդվի 25 մեքենա։

 

Taxi-Fabric-Mumbai8

Taxi-Fabric-Mumbai10

Taxi-Fabric-Mumbai9

Taxi-Fabric-Mumbai7

Taxi-Fabric-Mumbai5

Taxi-Fabric-Mumbai4

Taxi-Fabric-Mumbai2

Taxi-Fabric-Mumbai

«Շարժական արվեստ». հնդիկ նկարիչները ստեղծագործում են տաքսիներում (լուսանկարներ)