Փորձել են կողոպտել սկանդալային ամերիկահայի զենքերի մեգա-հավաքածուն (լուսանկարներ)

22:41 • 08.09.15

TMZ տաբլոիդը հայտնում է, որ կողոպուտի թիրախ է դարձել սկանդալային ամերիկահայ Դեն Բիլզերյանի զենքերի հայտնի հավաքածուն:

Սենյակը, որում պահվում է այդ մեգահավաքածուն, փորձել են կողոպտել հանգստյան օրերին, երբ Բիլզերյանը եղել է Նյու Յորքում` երաժշտական փառատոնին:

Բիլզերյանը իր հայտնի զենքերը պահում է Հոլիվուդի իր առանձնատանը: Ոստիկաններն արձանագրել են, որ կողոպտիչներին չի հաջողվել ոչինչ տանել:

 

Փորձել են կողոպտել սկանդալային ամերիկահայի զենքերի մեգա-հավաքածուն (լուսանկարներ)