Միացյալ Թագավորության զինվորական նվագախումբը Երևանում բացօթյա 3 համերգ կունենա
Սեպտեմբերին Երևան է ժամանելու Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության զինվորական նվագախումբը:
Զինվորական երաժիշտները Երևանում հանդեսեն գալու երեք բացօթյա համերգով և այցելելու են մի քանի երաժշտական դպրոց` վարպետության դասեր անցկացնելու նպատակով:
Համերգ-ներկայացումները տեղի կունենան. սեպտեմբերի 13-ին՝ Գաֆեսջյան քանդակների պարտեզում (ժամը 18։00-ին),սեպտեմբերի 15- ին՝ Ազատության հրապարակում (ժամը 18։00-ին), իսկ սեպտեմբերի 16-ի համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում` Հայաստանի Պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի հետ համատեղ (ժամը 18։00-ին):
Բրիտանական ռազմական նվագախմբի այցելության նպատակն է ներկայացնել բրիտանական բանակի մասնակցությունը միջազգային ռազմական համագործակցության մեջ:
Այցելությունը կազմակերպում են ՄԹ Պաշտպանության նախարարությունը և Երևանում Բրիտանական դեսպանատունը:


.jpg)










