Forbes-ն անվանել է ամռան ամենաանշահութաբեր ֆիլմը
Ամռան ամենաանշահութաբեր ֆիլմը, ըստ ամերիկյան Forbes ամսագրի վարկանիշի, դարձել է «Ապագայի երկիր» ֆիլմը: 190 մլն դոլար բյուջե ունենալով հանդերձ կինոնկարը ընդամենը 92 մլն է հավաքել ամերիկյան վարձույթում և 206 մլն` ողջ աշխարհում:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` կինոփորձագետները Walt Disney Pictures ընկերության համար 120-140 մլն դոլարի կորուստ են կանխատեսել Ջորջ Քլունիի և Հյու Լորիի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի պատճառով:
Պարբերականի ցուցակում է հայտնվել նաև «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմը գերունակություններ ունեցող գիտնականների մասին: Ֆիլմը 120 մլն դոլար բյուջեի պարագայում 54 մլն է հավաքել ամերիկյան վարձույթում, իսկ համաշխարհային վարձույթում` 150 մլն:










