Ժերար Դեպարդյոն չի ցանկանում Բելառուսի քաղաքացիություն ստանալ
Լուսանկարը՝ regnum.ru-ի
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն չի պատրաստվում Բելառուսի քաղաքացիություն ստանալ, գրում է Газета-ն՝ դերասանի ներկայացուցիչ Առնո Ֆրիլեին հղումով։
Նրա խոսքով՝ դերասանը Բելառուսում է գտնվում բացառապես աշխատանքային հարցերով և շուտով կվերադառնա Ռուսաստան։
«Նա ունի ռուսական քաղաքացիություն, ֆրանսիական քաղաքացիություն, և ամեն ինչ այսպես էլ է լավ։ Բելառուսը այլ երկիր է, և նա այստեղ է աշխատանքի բերումով։ Այստեղ մենք շատ նախագծեր ունենք, այժմ նկարահանում ենք մեծ հեռուստասերիալ, այնուհետև ֆիլմ կնկարահանենք Ռուսաստանում»,- նշել է Ֆրիլեն։
Ավելի վաղ Դեպարդյոն Բելառուս տեղափոխվելու ցանկություն էր հայտնել և համեմատել այդ երկիրը Շվեյցարիայի հետ։










