Ամստերդամում Վան Գոգի թանգարանը համալրվել է նոր կառույցով և արևածաղիկներից լաբիրինթոսով (լուսանկարներ)
Ամստերդամում Վան Գոգի թանգարանն ընդլայնվել է. 1999-ին կառուցված շինությունը բավարար չի եղել, այդ պատճառով էլ որոշում է կայացվել կառուցել նոր ապակե սրահ, գրում է buro247.ru-ն։
Նոր շինությունը բավականին հետաքրքիր է ստացվել՝ հսկայական, լուսավոր, ապակե, այնպիսին, որ վստահությամբ կարելի է ասել, որ Վան Գոգի թանգարանը, ավելի ճիշտ՝ ժամանակավոր ցուցադրությունների հատվածը, այլևս չի լինի նախկինը։
Թանգարանի նոր սրահն ամենամեծ ապակե շինությունն է Նիդեռլանդներում։ Հաստատության ղեկավարությունը որոշել է նշել նոր մասնաշենքի բացումը, և նախորդ հանգստյան օրերի ընթացքում դեպի նոր սրահ տանող ճանապարհը վերածել է արևածաղիկներից բաղկացած լաբիրինթոսի։
![]()


![]()
![]()
![]()










