Ով ողջ է, նրա համար դեռ հույս կա. Սողոմոն արքայի իմաստուն մտքերը

21:04 • 08.09.15

Պատմության մեջ հայտնի մարդկանցից մեկը, ում անունը իմաստության հոմանիշ է դարձել, հրեաների 3-րդ արքա Սողոմոն թագավորն է (մ.թ.ա.  975-928), ում խոսքերում արտահայտվում է հազարամյակներով փորձված իմաստությունը: Այս մասին գրում է Cluber-ը` ներկայացնելով իմաստուն արքայի լավագույն մտքերը:

1. Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի՝ կա ծնվելու և մահանալու ժամանակ, քանդելու և կառուցելու ժամանակ. լռելու և խոսելու ժամանակ:


2. Հիմարն էլ կարող է  իմաստուն թվալ, երբ լռում է:


3. Խոսք ես տվել, կատարիր: Ավելի լավ է չխոստանալ, քան խոստանալ և չկատարել:


4. Երկուսով ավելի լավ է, քան միայնակ, քանի որ ընկնելու դեպքում, միմյանց կբարձրացնեն: Բայց մեծ վիշտ է, եթե մեկն ընկնում է, սակայն նրան բարձրացնող չկա:


5. Իմաստուն կինն իր տունն է շենացնում, իսկ հիմարը՝ քանդում այն սեփական ձեռքերով:


6.Ավելի մեծ երջանկություն չկա, քան սեփական գործերով ուրախանալը, քանի որ հենց դրա մեջ է մարդու ձեռքբերումը:


7. Ով փոս է փորում,  նա էլ ընկնում է փոսը: Իսկ ով կգլորի քարը վերև, նրա վրա էլ ետ կգլորվի այն:


8. Ով հետևում է իր խոսքերին, փրկում է հոգին, իսկ ով բամբասում է, նրան վիշտ է սպասվում:


9. Համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը: Իսկ ինքնատիրապետող մարդն ավելի հզոր է, քան քաղաք զավթողը:


10.  Խելամիտները տեսնում են վիշտը և շրջանցում այն, իսկ անփորձները շարժվում են առաջ և պատժվում:


11.  Կարևորը իմաստությունն է. իմաստություն ձեռք բեր և ամեն գնով փորձիր զարգացնել միտքդ:


12. Ով ողջ է, նրա համար դեռ հույս կա:


13. Ատելությունը խնդիրներ ու տարաձայնություններ է ստեղծում, իսկ սերը  ծածկում է բոլոր մեղքերը:


14. Ավելի օգտակար է իմաստությունը, քան հիմարությունը. ինչպես օգտակար է լույսը, քան խավարը: Բայց միևնույն ճակատագրին կարժանանան և՛ իմաստունը, և՛ հիմարը:


15. Նույնիսկ ծիծաղելիս է սիրտդ երբեմն ցավում, և ցանկացած երջանկություն տխրությամբ է ավարտվում:

 


 

Ով ողջ է, նրա համար դեռ հույս կա. Սողոմոն արքայի իմաստուն մտքերը