«Սնանկացած» 50 Cent-ը շքեղ առանձնատուն է կառուցել Աֆրիկայում (տեսանյութ)
Ամերիկացի հայտնի ռեփեր 50 Cent-ը, ով բոլորովին վերջերս հայտարարել էր իր սնանկության մասին, աղքատ կենսակերպ չի վարում։ Ռեփերը շքեղ առանձնատուն է կառուցել Աֆրիկայում, գրում է ДНИ.ru-ն։
Երգիչը, ով բոլորին վստահեցնում է իր աղքատության մասին, նույնիսկ չի թաքցրել իր նոր տունը։ Նա անձամբ է ցույց տվել տունը՝ լողավազանով և հսկայական տարածքով, և նշել, որ պատրաստվում է լավ կյանքի։
«Իմ որջն Աֆրիկայում գրեթե կառուցված է։ Պատրաստվում եմ ամենախելահեղ երեկույթը կազմակերպել բնակարանամուտի կապակցությամբ։ Հետո կբացատրեմ։ Ես պատրաստվում եմ լավ կյանքով ապրել»,- գրել է երգիչն Instagram-ում։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ռեփերը դատարան էր դիմել՝ իրեն սնանկ ճանաչելու հայցով։
Տեսանյութը դիտել այստեղ։










