Թուրք ազգայնականները քրդին ստիպել են համբուրել Աթաթուրքի կիսանդրին

22:37 • 09.09.15

The Hurriyet Daily News-ը հայտնում է, որ թուրք ազգայնականները մի քուրդ տղամարդու ստիպել են համբուրել թուրքերի առաջնորդ Աթաթուրքի կիսանդրին:

 

Դա տեղի է ունեցել հարավ-արևելյան Մուղլա քաղաքում` որպես «պատիժ». թուրք ազգայնականներին դուր չի եկել քրդի գրառումը սոցցանցերում:

 

Ըստ այդմ` քուրդ տղամարդը սոցցանցերում տարածել է քուրդ մահապարտների համազգեստով իր նկարը, գրել, որ դա հպարտություն է իր համար: Լուսանկարի տարածումից հետո ազգայնականները գտել են քրդին, ծեծել, պատռել շորերը և ստիպել, որ համբուրի Աթաթուրքի արձանը:

 

Սա տեղի է ունեցել Թուրքիայի և քրդերի հարաբերությունների լարվածության նոր ալիքի ֆոնին:

 

Թուրք ազգայնականները քրդին ստիպել են համբուրել Աթաթուրքի կիսանդրին