84-ամյա ռուս դերասան Իվան Կրասկոն ամուսնացել է 24-ամյա աղջկա հետ (լուսանկարներ)
Ռուս հայտնի դերասան Իվան Կրասկոն ամուսնացել է իր նախկին ուսանողուհու՝ 24-ամյա Նատալյա Շևելի հետ։ Սա դերասանի 4-րդ ամուսնությունն է, սակայն արարողությունից առաջ 84-ամյա փեսացուն երիտասարդի նման անհանգստացել է, գրում է Комсомольская правда-ն։
Կրասկոն արարողությանը եկել է ռազմական համազգեստով, որը նա կրել է 23 տարեկանում, երբ ծառայել է նավատորմում։
«Ես ինձ 23 տարեկան եմ զգում։ Ես նրան անվանում եմ «սևաստոպոլյան ճնճղուկ»։ Նա շատ բարդ մարդ է, սակայն հենց դա էլ ինձ հետաքրքիր է։ Միգուցե, առաջին պիեսը, որը մենք միասին բեմադրենք, կլինի «Կամակոր կնոջ սանձահարումը»։ Ես նրա մեջ տաղանդ եմ զգում՝ դերասանական, պոետիկ, մարդկային։ Ես իմ թևի տակ եմ առել այս էակին։ Եվ պետք է ուժերս բավականացնեն 7 տարի, որը ես նրան խոստացել եմ»,- ասել է փեսացուն։














