21st Century Fox-ը գնել է National Geographic-ը
Ամերիկյան National Geographic Society-ն հաղորդել է National Geographic ամսագիրը, ինչպես նաև ընկերության այլ ակտիվներ 21st Century Fox ընկերությանը վաճառելու մասին, որը պատկանում է միլիարդատեր Ռուպերտ Մերդոկին։
Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն, գործարքի գինը կազմել է 725 մլն դոլար։ Միացյալ մեդիա-ակտիվների 73%-ը կպատկանի Մերդոկին, մնացած մասը կստանան National Geographic Society-ի թոփ մենեջերները։
National Geographic Partners-ի կառավարման խորհրդի ղեկավար կնշանակվի Գերի Նելը՝ National Geographic Society-ի գլխավոր տնօրենը։










