Որքանով տեղյակ եմ` այս պահին Կ.Բեքարյանից ինքնաբացարկի դիմում չի եղել. ՀՀԿ խոսնակ

22:11 • 10.09.15

Համաձայն օրենսդրության՝ պատգամավորական մանդատը ստանում է կուսակցության համամասնական ցուցակում հաջորդ համարը, եթե նա չի ներկայացրել ինքնաբացարկի դիմում:  Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո   լրագրողների հետ զրույցում հիշեցրեց ԱԺ փոխնախագահ,   ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե քննարկվել է արդյոք հարցը, թե ով է ստանալու Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելուց հետո հաջորդ պատգամավորական մանդատը:


«Այս պահին, որքանով տեղյակ եմ ինքնաբացարկի դիմում չի եղել,իսկ հաջորդը Կարեն Բեքարյանն է, ով հայտարարել է, որ չի հրաժարվելու»,- տեղեկացրեց ՀՀԿ խոսնակը:


Ըստ նրա՝ այդ իսկ պատճառով էլ պատգամավորական թափուր մանդատի հարցը չի քննարկել ՀՀԿ ԳՄ նիստում:
 

Որքանով տեղյակ եմ` այս պահին Կ.Բեքարյանից ինքնաբացարկի դիմում չի եղել. ՀՀԿ խոսնակ