Բիլի Հոլիդեյը հոլոգրամի տեսքով բեմ կվերադառնա

12:42 • 10.09.15

20-րդ դարի լավագույն ջազ երգչուհիներից մեկը` անզուգական Բիլի Հոլիդեյը, նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ «2-րդ կյանք» կստանա ու բեմ կվերադառնա։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, այս աշնանը երգչուհին հսկայական հոլոգրաֆիկ պատկերի տեսքով կներկայանա Նյու Յորքի «Ապոլլո» թատրոնի բեմում: Ըստ կազմակերպիչների՝ նա մի քանի երգ կկատարի իր երգացանկից:

 

Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ Հոլիդեյը կլինի ռեփեր Թուփաքից հետո 2-րդ հանգուցյալ երաժիշտը, ում հոլոգրաֆիկ պատկերը կհայտնվի բեմում։

 

Բիլի Հոլիդեյը հոլոգրամի տեսքով բեմ կվերադառնա