Bon Jovi խմբին արգելել են մուտք գործել Չինաստան
Շանհայում և Պեկինում նախատեսված համերգներից մեկ շաբաթ առաջ Bon Jovi խմբին արգելել են մուտք գործել Չինաստան:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, համերգների չեղարկման պատճառ է հանդիսացել խմբի` 2010 թվականի շոուն Թայվանում: Այն ժամանակ երաժիշտները օգտագործել էին Դալայ Լամայի պատկերը, ով տիբեթյան բուդդիստների` աքսորում գտնվող հոգևոր առաջնորդն է:
Bon Jovi ամերիկյան ռոք խմբի համերգները, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնա պետք է առաջինը լինեին Չինաստանի տարածքում: Արգելքի մասին որոշում կայացրել է երկրի Մշակույթի նախարարությունը:










