Վաճառքի է հանվել Ջեյմս Բոնդի մասին նոր գիրքը

11:55 • 10.09.15

Բրիտանացի հայտնի գաղտնի գործակալ 007-ի մասին պատմող հերթական գիրքն արդեն հայտնվել է վաճառքում: Գրական նորույթն ուշագրավ է նրանով, որ ի տարբերություն Ջեյմս Բոնդի մասին նախորդ գրքերի՝ այս մեկի հեղինակն Էնթոնի Հորովիցն է։



Ինչպես նշում է Al Arabiya-ն, գիրքը ստացել է Trigger Mortis խորագիրն ու արդեն հասցրել է արժանանալ բազում քննադատությունների նրանց կողմից, ովքեր նախընտրում են հանգուցյալ գրող Յան Ֆլեմինգի հեղինակած տարբերակները։



Մինչդեռ Հորովիցը պնդում է, որ իր գրած պատմությունը գաղտնի գործակալի մասին պատմող լավագույն գրքերի դասին է պատկանում։


«Իմ գրքում ներկայացված է իսկական Բոնդը, որը շատ հեռու է ֆիլմերում ներկայացվող սուպերհերոսի ներկայիս աղավաղված կերպարից»,-ասել է բրիտանացի գրողը։

 

Վաճառքի է հանվել Ջեյմս Բոնդի մասին նոր գիրքը