Ստամբուլի բիենալեում կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կորուսյալ թռչունները» ֆիլմը
Ստամբուլի բիենալեում առաջին անգամ առանց գրաքննության ենթարկվելու արվեստի գործեր են ցուցադրվել, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են Հայոց ցեղասպանությանը:
Ինչպես հայտնում է news.va-ն` սեպտեմբերի 5-ից նոյեմբերի 1-ն անցկացվող բիենալեին, որն այս տարի կազմակերպել է Ստամբուլի մշակույթի և արվեստների հիմնադրամը, 13 հայ արտիստ է մասնակցում:
Թուրքական լրատվամիջոցները նույնպես հաղորդում են, որ հոկտեմբերի 30-ին Թուրքիայում կցուցադրվի «Կորուսյալ թռչունները»` Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը, որ նկարահանվել է Թուրքիայում:
Ֆիլմի նկարահանումներն իրականցրել են թուրք ռեժիսոր Էլա Ալյամաջը և թուրքահայ ռեժիսոր Ալան Փերդեցին: Ֆիլմում ներկայացվում են 1915-ի ցեղասպանության ողբերգական իրադարձությունները` երկու երեխայի` քույր ու եղբոր աչքերով:










