«Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատարը ռուսական անձնագիր ստանալու պատրաստակամություն է հայտնել

13:53 • 10.09.15

Լուսանկարը՝ Francois Mori / AP-ի

 

Ֆրանսիացի դերասան Սամի Նասերին, ով առավել հայտնի է «Տաքսի» ֆիլմաշարից, հայտնել է ռուսական անձնագիր ստանալու պատրաստակամության մասին, եթե ինչ-որ մեկն իրեն դա առաջարկի։

 

Դերասանի խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մեջ ինքը որևէ դատապարտելի բան չի տեսնում, փոխանցում է Лента-ն։

 

«Եթե հայտնի մարդիկ այնքան հիացած են ձեր երկրով, որ ցանկանում են ռուսական անձնագիր ստանալ, դրանում ոչ մի վատ բան չկա։ Դա խոսում է ձեր երկիրն ավելի խորը ճանաչելու նրանց ցանկության մասին։ Ես դեռևս նման առաջարկ չեմ ստացել, սակայն հաճույքով կհամաձայնեմ»,- ասել է դերասանը։

 

Այժմ Նասերին գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ աշխատում է նոր ֆիլմի վրա։ Նա նկարահանվում է Rock & Road ֆիլմում, որի ռեժիսորն է Գրիգոր Գյարդուշյանը։


 

«Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատարը ռուսական անձնագիր ստանալու պատրաստակամություն է հայտնել