Սթիվեն Սիգալին և Ռոյ Ջոնսին առաջարկել են ՌԴ-ում հակաալկոհոլային արշավի դեմքը դառնալ

14:42 • 11.09.15

Դերասան Սթիվեն Սիգալին ու բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսին առաջարկել են ռուսական հակաալկոհոլային արշավի դեմքը դառնալ, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

Համապատասխան նախաձեռնությամբ է հանդես եկել Ռուսաստանի կամավորների միության նախագահ, նախագահին կից մարդու իրավունքների խորհրդի նախագահության անդամ Յանա Լանտրատովան:

 

Նշվում է, որ Սիգալի ու Ջոնսի թեկնածությունն ընտրվել է, քանի որ նրանք «հայտնի են առողջ կենսակերպով և հարգում են Ռուսաստանը»։

 

Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ երիտասարդների շրջանում անհրաժեշտ է ամրապնդել հաջողությունների ու առողջ կենսակերպի միջև եղած կապը։

 

Միևնույն ժամանակ՝ ՌԴ-ում Սիգալի ներկայացուցիչ Տիմոֆեյ Բրիկը հայտարարել է, որ դերասանի հետ դեռ ոչ ոք չի կապվել, սակայն եթե նման առաջարկ լինի, Սիգալը կուսումնասիրի այն:

 

Ռոյ Ջոնսի ներկայացուցիչը վստահ է, որ բռնցքամարտիկը կհամաձայնի արշավի դեմքը դառնալ։

 

«Մենք արդեն ավելի քան տասը տարի ընկերություն ենք անում,  և ես ոչ մի անգամ չեմ տեսել կամ լսել, որ նա ալկոհոլ է օգտագործում: Նրա կյանքն օրինակ է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել առանց խմիչքի»,-ասել է Ռոյ Ջոնսի ներկայացուցիչը։ 

Սթիվեն Սիգալին և Ռոյ Ջոնսին առաջարկել են ՌԴ-ում հակաալկոհոլային արշավի դեմքը դառնալ