Նիդեռլանդներում կայացել է ծաղիկների`աշխարհում ամենախոշոր փառատոնը (լուսանկարներ)
Նիդեռլանդներում սեպտեմբերի 6-7-ը կայացել է ծաղիկների ամենամյա փառատոնը` Bloemencorso-ն, որին այս տարի մասնակցել է 19 թիմ։
Հայտնի է, որ ծաղիկների` աշխարհում ամենախոշոր փառատոնն այս տարի անցկացվել է վանգոգյան թեմատիկայով:
Բազմահազար հավաքվածներին ներկայացվել են մեկը մյուսից հիասքանչ քանդակներ, որոնք առանց վարանելու կարելի է անվանել ծաղկեգործության արվեստի իսկական գլուխգործոցներ: Հետաքրքրական է, որ բոլոր նմուշները պատրաստվել են բացառապես գեորգիններից:
AdMe.Ru կայքը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացնում է փառատոնի ամենագունագեղ քանդակները.






















