Սկսվել են Բրիջիթ Ջոնսի մասին նոր ֆիլմի աշխատանքները

10:42 • 11.09.15

Սկսվել են Բրիջիթ Ջոնսի մասին նոր ֆիլմի աշխատանքները։ Ըստ լուրերի՝ ֆիլմը կկոչվի «Բրիջիթ Ջոնսի երեխան» և կպատմի հերոսուհու՝ հղիանալու փորձերի մասին։ Ի դեպ, Հյու Գրանտը չի մասնակցի նկարահանումներին, գրում է ДНИ.ru-ն։

 

Գլխավոր դերը կկատարի կրկին Ռենե Զելվեգերը։ Ռեժիսորի դերում հանդես կգա Շերոն Մագուայրը, ով նկարհանել է առաջին մասը։

 

Այժմ ընթանում է դերասանների ընտրությունը։ «Այժմ բանակցություններ են տարվում ամերիկացի դերասան Պատրիկ Դեմփսիի հետ, ում առաջարկվել է ֆիլմում գլխավոր «իդեալական տղամարդու» դերը»,- գրում են լրատվամիջոցները։

Սկսվել են Բրիջիթ Ջոնսի մասին նոր ֆիլմի աշխատանքները