Թիլ Շվայգերը գաղտնի ժամանել է Մոսկվա (լուսանկարներ)

11:13 • 11.09.15

Հայտնի դերասան Թիլ Շվայգերը նկարահանվում է հերթական մարտաֆիլմում, ինչի նպատակով էլ ժամանել է Մոսկվա, գրում է Комсомольская правда-ն։

 

Դերասանն արդեն եղել է Կարմիր հրապարակում և ժամանցային վայրերում։ Իսկ ֆիլմը նկարահանվում է քաղաքի կենտրոնում՝ Պետդումայի հարևանությամբ, և «Շերեմետևո» օդանավակայանում։ Հավանաբար, նոր ֆիլմում Շվայգերը կրկին կկատարի «վատ տղայի» դեր. նրա ճակատին վիրակապ է դրված, իսկ տեսքն այնպիսին է, կարծես կռվել է արդեն մի քանիսի հետ։

 

Եվ չնայած իր խիստ արտաքինին՝ գերմանացի դերասանը հաճույքով լուսանկարվել է բոլոր ցանկացողների, հատկապես՝ աղջիկների հետ։

 

 

Թիլ Շվայգերը գաղտնի ժամանել է Մոսկվա (լուսանկարներ)