Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման ժամանակ 2 մարդ է զոհվել
Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործվող փոքր ինքնաթիռը կործանվել է` դառնալով 2 մարդու մահվան պատճառ։
Ինչպես նշում է Korrespondent.net-ը, միջադեպը, որի պատճառները դեռևս անհայտ են, տեղի է ունեցել Կոլումբիայում: Հաղորդվում է, որ Քրուզն ինքնաթիռում չի եղել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմը պատմում է մի օդաչուի մասին, ով աշխատում է կոլումբիական նարկոկարտելներից մեկի համար։
Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2017թ.։










