Ուիթնի Հյուսթոնի քույրը մտադիր է երգչուհու՝ հոլոգրամի տեսքով հետմահու համերգային շրջագայությունը կազմակերպել

23:41 • 12.09.15

Ուիթնի Հյուսթոնի քույրը որոշել է երգչուհուն բեմ վերադարձնել: Փեթը խոստացել է, որ 2016-ին կստեղծվի երգչուհու հոլոգրաֆիկ պատկերը։

 

Ինչպես հաղորդում է CNN-ը` վիրտուալ երգչուհին «ելույթ կունենա ամերիկյան խոշորագույն քաղաքում»։ 

 

Համերգը նախատեսվում է հեռարձակել հեռուստատեսությամբ և համացանցում: Եթե դեբյուտը հաջող ստացվի, չի բացառվում, որ երգչուհու հետմահու համերգային շրջագայությունը կազմակերպվի։
 

Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012-ի փետրվարի 11-ին, Լոս Անջելեսում. նրան գտել էին հյուրանոցային համարի լոգասենյակում։

Ուիթնի Հյուսթոնի քույրը մտադիր է երգչուհու՝ հոլոգրամի տեսքով հետմահու համերգային շրջագայությունը կազմակերպել