«Լյուբե» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևը հոսպիտալացվել է Իսրայելում

13:12 • 12.09.15

Ռուսական սիրված «Լյուբե» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևն առողջական խնդիրների պատճառով շտապ հոսպիտալացվել է Իսրայելում: Դրա պատճառով չեղարկվել է խմբի` Պյատիգորսկում կայանալիք համերգը:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Ռաստորգուևն ու համերգի կազմակերպիչները հայցել են երկրպագուների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Պյատիգորսկում ծրագրված համերգը նվիրված էր քաղաքի հիմնադրման 235-ամյակին:

 

«Լյուբե» խումբը հիմնադրվել է 1989թ.` կոմպոզիտոր ու պրոդյուսեր Իգոր Մատվիենկոյի նախաձեռնությամբ:

«Լյուբե» խմբի մեներգիչ Նիկոլայ Ռաստորգուևը հոսպիտալացվել է Իսրայելում