«Ունիվերի»` քաղցկեղով հիվանդ աստղը դիմել է երկրպագուներին (տեսանյութ)
Ռուսական հանրահայտ «Ունիվեր» և «Սաշատանյա» սերիալների աստղ Անդրեյ Գայդուլյանը, ում մոտ ամիսներ առաջ քաղցկեղ է ախտորոշվել, դիմել է երկրպագուներին` պատմելով Գերմանիայում ընթացող բուժման մասին։
Ինչպես նշում է ntv.ru-ն, Instagram ծառայության իր էջում դերասանը տեղադրել է տեսաուղերձ, որում պատմում է, որ Գերմանիայում բուժման ընթացքում ինքնազգացողությունը դեպի լավն է գնում։
«Ես սկսել եմ ապաքինվել. հիվանդությանս մեջ այժմ բեկումնային պահ է: Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Ես շնորհակալ եմ ձեզ ու խնդրում եմ ձեզնից միայն աղոթել ինձ համար: Տա՛ Աստված շուտ վերադառնամ Մոսկվա ու շարունակեմ զբաղվել նրանով, ինչով զբաղվում էի առաջ»,-նշել է Գայդուլյանը:
Հայտնի է, որ դերասանը Գերմանիայում կմնա մինչ 2016թ.:










