Փորձագետների հաշվարկով՝ iPhone 6S-ի ինքնարժեքը $234 է
Bank of America-ի փորձագետները հաշվել են, որ 64 ԳԲ հիշողությամբ iPhone 6S սմարթֆոնի ինքնարժեքը կազմում է 234 դոլար:
Ինչպես հայտնում է Bussiness Insider-ը` Apple-ի սմարթֆոնի ամենաթանկ մասը կիսահաղորդչային բաղադրիչներն են՝ 127 դոլար:
A9 նոր պրոցեսորի համար ընկերությունը վճարում է 25 դոլար, ֆլեշ հիշողության համար՝ 20։ Մնացած մասը կազմում են էկրանի, տեսախցիկի, մարտկոցի և այլ ծախսերը:
Apple-ի` 64 ԳԲ հիշողությամբ iPhone 6S-ի վաճառքի պաշտոնական գինը 749 դոլար է:










