Բեյոնսեն և Ջեյ Զին իրենց հանգիստն են վայելում Սարդինիայում (լուսանկարներ)
Երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին, որոնք համարվում են արևմտյան շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը, շարունակում են պահպանել միմյանց հանդեպ տածած սերն ու կիրքը։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այդ են վկայում ԶԼՄ-ների տարածած ռոմանտիկ լուսանկարները, որոնք արվել են ամուսինների` Սարդինիա կղզում անցկացրած հանգստի ժամանակ։
Բրիտանական պարբերականը նկատում է, որ հրապարակված կադրերում 34-ամյա Բեյոնսեն և 45-ամյա Ջեյ Զին անչափ երջանիկ ու սիրահարված տեսք ունեն: Նշվում է, որ ռոմանտիկ ուղևորության ընթացքում զույգին ուղեկցել են նրանց 3-ամյա դուստր Բլու Այվին և երգչուհի Քելի Ռոուլենդը։



















