Վենետիկի կինոփառատոնի փակումը` լուսանկարներով (ֆոտոշարք)
Իտալական Լիդո կղզում տեղի է ունեցել հեղինակավոր Վենետիկի 72-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են կինոաշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչներ։
Ինչպես նշում է Tatler-ը, կարմիր գորգին իրենց նրբաճաշակ հանդերձներով փայլել են դերասանուհիներ Դիանա Կրյուգերը, Էլիզաբեթ Բենքսը, Էլիզա Սենաուին։ Մինչդեռ միջոցառմանն ամենաբաց ու համարձակ տեսքով ներկայացած հյուրերն էին Tanna ֆիլմի դերասանական կազմի անդամները, ովքեր ժամանել էին Վանուատուից։
Աղբյուրը մանրամասնում է, որ այս տարի կինոփառատոնի գլխավոր մրցանակը` «Ոսկե առյուծը», շնորհվել Է վենեսուելացի ռեժիսոր Լորենսո Վիգասին` «Այնտեղից» ֆիլմի համար։
Դիանա Կրյուգեր


Էլիզա Սենաուի


Էլիզաբեթ Բենքս


Tanna ֆիլմի դերասանական կազմը


Ցին Սյույ


Պազ Վեգա


Յույսյան Չժան












