Այսօր լրանում է բոլոր ժամանակների ամենասիրելի դետեկտիվ գրող Ագաթա Քրիստիի 125-ամյակը (լուսանկարներ)
Այսօր լրանում է բոլոր ժամանակների ամենասիրելի դետեկտիվ գրող Ագաթա Քրիստիի 125-ամյակը։
Նա մինչ օրս ամենավաճառվող հեղինակն է աշխարհում։ Նրա գրքերի ընդհանուր տպաքանակը կազմում է մոտ 2 մլրդ։ Առավել հաճախ հրատարակվել են միայն Աստվածաշունչը և Շեքսպիրը։ Իր հարստությամբ և հայտնիությամբ Ագաթա Քրիստին չէր հպարտանում, նա շատ լավ դաստիարակություն ուներ և իր ամբողջ կյանքն ապրել է պարկեշտ անգլուհու պես։ Այո՛, նա ունեցել է 8 տուն, սակայն դրանք օգտագործել են որպես դեկորացիաներ իր նոր վեպերի համար, գրում է Комсомольская правда-ն։
Դետեկտիվ վեպեր գրել Քրիստին սկսել է 1910-ականների վերջին, երբ արդեն մոտ 30 տարեկան էր։ Նա այդ ժամանակ աշխատել է դեղատանը։ Նրան շրջապատում էին թունավոր նյութերով տարաները, և այդ ամենն ակամայից անհրաժեշտ միջավայր էին ստեղծում։
Նա թողարկել է ավելի քան 60 դետեկտիվ վեպ և պատմվածքների 19 ժողովածու, նրա 16 պիեսները բեմադրվել են թատրոնում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 100 լեզուներով։ Ներկայացնում է Lenta-ն։























