Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը կարող է ամենաերկարատևը լինել բոնդիանայի շարքում
Դենիել Քրեյգի մասնակցությամբ «007. Սպեկտր» ֆիլմը կարող է 2 ժամ 40 րոպե տևել, գրում է Lenta-ն՝ հղում անելով բրիտանական կայքերին։
Այսպիսով՝ ֆիլմը կարող է ամենաերկարատևը դառնալ բոնդիանայի շարքում։ Նախորդ ռեկորդը պատկանում է «Խաղատուն «Ռոյալ»» ֆիլմին, որը տևում է 2 ժամ 24 րոպե։
«007.Սպեկտր» ֆիլմը կլինի 4-րդը, որում Ջեյմս Բոնդի դերը կատարում է Դենիել Քրեյգը, և 24-րդն ամբողջ շարքում։ Եվ սա 2-րդ ֆիլմն է, որը նկարահանում է ռեժիսոր Սեմ Մենդեսը՝ «007. Սքայֆոլ» ֆիլմից հետո։
Բոնդի մասին նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 26-ին։ Գլխավոր դերերը կատարել են նաև Ռեյֆ Ֆայնսը, Լեա Սեյդուն, Մոնիկա Բելուչին և Բեն Ուիշոուն։










