Գեղեցկությունը կփրկի աշխարհը. Դոստոևսկու հայտնի մտքերը

23:34 • 15.09.15

Ֆեոդոր Դոստոևսկուն անվանում էին «գրչի հոգեբան», մարդկային սրտի հետազոտող, քանի որ իր բոլոր հերոսների զգացմունքներն իրեն ծանոթ ու հոգեհարազատ էին: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով գրողի ամենահայտնի մտքերը:

1. Պետք է սիրել կյանքն ավելի շատ, քան կյանքի իմաստը:

2. Ոչ ոք չի անի առաջին քայլը, քանի որ յուրաքանչյուրը մտածում է, որ դա փոխադարձ չէ:


3. Երջանկությունը երջանկության մեջ չէ, այլ դրան հասնելու:


4. Դադարել գրքեր կարդալ նշանակում է դադարել մտածել:


5. Ազատությունը նրանում չէ, որ չզսպես քեզ, այլ նրանում, որ կարողանաս վերահսկել ինքդ քեզ:


6. Հարմարավետության մեջ երջանկություն չկա, այն տանջանքներով է ձեռք բերվում:


7. Իրապես սիրող սրտում կամ խանդն է սպանում սերը, կամ սերն է սպանում խանդը:


8. Ընկերս, հիշիր, որ լռելը լավ է, անվտանգ և գեղեցիկ:


9. Մարդուն դժվար չէ ոչնչացնել. միայն անհրաժեշտ է հավատացնել նրա, որ իր արած գործը ոչ մեկին պետք չէ:


10.  Նա խելացի մարդ է, բայց խելացիորեն գործելու համար միայն խելքը բավարար չէ:


11.  Կուզենայի գեթ մեկ մարդու հետ կարողանալ ամեն ինչի մասին խոսել, ինչպես ինքս ինձ հետ:


12.  Կյանքն սպառվում է առանց նպատակի:


13.  Հոգին բուժվում է երեխաների կողքին:


14.  Գեղեցկությունը կփրկի աշխարհը:


15.  Գրկել կարողացող մարդը լավ մարդ է:

 

 



 

Գեղեցկությունը կփրկի աշխարհը. Դոստոևսկու հայտնի մտքերը