Մել Գիբսոնը 9-րդ երեխան կունենա. լրատվամիջոցներ (լուսանկարներ)
Հայտնի դերասան Մել Գիբսոնը հերթական ռեկորդի է գնում. 59-ամյա դերասանը պատրաստվում է ևս մի ժառանգի լույս աշխարհ գալուն, գրում է elle.ru կայքը:
Իններորդ երեխայի մայրը դերասանի նոր սիրուհին է՝ վոլտիժի (ձիերով ակրոբատիկա) 24-ամյա չեմպիոն Ռոզալինդ Ռոսը։
Գիբսոնը ծանոթացել է երիտասարդ աղջկա հետ «Մատադոր» սերիալի աշխատանքների ժամանակ. աղջիկը միաժամանակ սկսնակ կինոսցենարիստ է:
Դերասանի շրջապատից աղբյուրը պատմել է, որ չնայած 35 տարվա տարիքային տարբերությանը՝ Գիբսոնը երիտասարդի պես սիրահարվել է:
Մարզուհու համար երեխան կլինի առաջնեկը, մինչդեռ Գիբսոնն արդեն երեխաների դաստիարակման մեծ փորձ ունի: Դերասանը յոթ երեխա ունի Ռոբին Մուրի հետ ամուսնությունից, ինչպես նաև մեկ դուստր ռուս թարգմանչուհի Օքսանա Գրիգորևայից:















