Մահացել է խորհրդային հայտնի դերասան Միխայ Վոլոնտիրը՝ նույն ինքը՝ Բուդուլայը (լուսանկարներ, տեսանյութ)
Մոլդովայում այս գիշեր կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայ Վոլոնտիրը, գրում է Газета-ն։
Նշվում է, որ վերջին ամիսներին 81-ամյա դերասանը գտնվում էր ծանր վիճակում՝ Բելցի քաղաքի հիվանդանոցում։
Վոլոնտիրն ուներ ուռուցքային հիվանդություն, ինչպես նաև՝ շաքարային դիաբետ։
2000-ին Վոլոնտիրը Մոլդովայում ճանաչվել է 20-րդ դարի մեծագույն դերասաններից մեկը։ Նա կատարել է մոտ 120 գլխավոր դեր թատրոնում, ինչպես նաև նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում։
Դերասանին մեծ ճանաչում է բերել «Գնչուն» բազմասերիանոց ֆիլմում Բուդուլայի դերը։


















