Կարևոր չէ, թե ինչպիսին ենք ծնվել, կարևորն այն է, թե ինչպիսին ենք դարձել. Հարի Փոթերի հեղինակի լավագույն մտքերը
Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակն է։ Նրա գրքերով երեխաների մի ողջ սերունդ է մեծացել: Իր առաջին պատմվածքները նա սկսել է գրել 5 տարեկանում: Այս մասին գրում է AdMe.ru-ն և ներկայացնում հայտնի «կախարդուհու» լավագույն մտքերը:
1. Անցյալը չափազանց ծանր է այն ամեն տեղ քեզ հետ տանելու համար: Երբեմն պետք է այն մոռանալ հանուն ապագայի:
2. Մենք մոգության կարիք չունենք այս աշխարհը փոխելու համար: Մեր ներսում արդեն կա ամենն, ինչ մեզ պետք է. մենք կարող ենք մտովի ամեն ինչ ավելի լավը պատկերացնել…
3. Մեր ընտրությունը և ոչ թե մեր ունակություններն են ցույց տալիս մեր իրական էությունը:
4. Ճշմարտությունը ամենահիասքանչ, բայց միևնույն ժամանակ ամենավտանգավոր բանն է: Դրան պետք է մեծագույն զգուշությամբ մոտենալ:
5. Պարզապես ողջ լինել, նայել, թե ինչպես է արևը բարձրանում ձյունապատ լեռների վերևում. դա մեծագույն գանձ է երկրի վրա:
6. Մեծ քաջություն է անհրաժեշտ թշնամիներին դիմակայելու համար, բայց շատ ավելի մեծ քաջություն` ընկերներին դեմ գնալու համար:
7. Կարևոր չէ, թե ինչպիսին ենք ծնվել, կարևորն այն է, թե ինչպիսին ենք դարձել:
8. Մարդ մահանում է այն ժամանակ, երբ մահանում է նրա մասին վերջին հիշողությունը:
9. Երիտասարդները չեն կարող հասկանալ, թե ինչ են մտածում և զգում ծերերը, բայց ծերերը մեղավոր են, երբ մոռանում են, թե ինչ է նշանակում երիտասարդ լինել:
10. Մարդիկ ավելի հեշտությամբ ներում են ուրիշների սխալը, քան ճշմարտացի լինելը:
11. Երբեմն միտքս անգամ ինձ է զարմացնում:










