Առնոլդ Շվարցենեգերը կփոխարինի Դոնալդ Թրամփին ամերիկյան հեռուստաշոուի հաղորդավարի դերում
Միլիարդատեր Դոնալդ Թրամփին` NBC ամերիկյան հեռուստաալիքով հեռարձակվող «Աշակերտ» հաղորդման հաղորդավարի դերում փոխարինի Կալիֆորնիայի նախկին նահանգապետ և հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը:
«Դոնալդ Թրամփի հայտնի արտահայտությունը` «Դուք ազատված եք», կարող է փոխարինվել տերմինատորի Hasta la vista-ով», - կատակով նշել է Bloomberg-ը` հավելելով, որ հոլիվուդյան դերասանը կվարի շոուն 2016/17 եթերաշրջանում։
NBC-ում նշել են, որ Շվարցենեգերը նոր հայացք կբերի շոուին, որում հայտնի մարդիկ միասին բիզնես առաջադրանքներ են կատարում և գումար հավաքում բարեգործության համար:










