Երբ ջուրն ու բրոնզը միաձուլվում են՝ ստեղծվում են հրաշքներ (լուսանկարներ)

09:06 • 16.09.15

Լեհաստանից քանդակագործ Մալգոժատա Խոդակովսկան անհավանական շատրվաններ է ստեղծում, որոնցում բրոնզն ու ջուրը լրացնում են միմյանց։ Նախ նա ստեղծում է փայտե քանդակներ։

 

Երբ նա նոր է սկսում աշխատանքը, դժվար է պատկերացնել՝ ինչպես կարող է փայտի հսկայական կտորից նման նուրբ կանացի կազմվածք ստեղծել։ Սակայն Մալգոժատան հանում է ավելորդությունները՝ շերտ առ շերտ։ Եվ ահա հանդիսատեսին հայտնվում է նրա հերթական գլուխգործոցը, գրում է AdMe.ru-ն։

 

Շատրվանը ստեղծելու համար փայտե արձանը բրոնզով են պատում։ Այնուհետ քանդակագործն օգտագործում է երևակայությունը և հմուտ ձեռքերը, որպեսզի ջրի շիթերը լրացնեն նրա ստեղծագործությունը։

 


 
 

Երբ ջուրն ու բրոնզը միաձուլվում են՝ ստեղծվում են հրաշքներ (լուսանկարներ)