Օլիվեր Սթոունը ցանկանում է հարցազրույց վերցնել Պուտինից՝ իր նոր ֆիլմի համար

15:54 • 17.09.15

Հոլիվուդյան ռեժիսոր Օլիվեր Սթոունը մտադիր է հարցազրույց վերցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ ռուս առաջնորդի մասին փաստագրական ֆիլմի նկարահանումների համար, գրում է РИА Новости-ն։

 

Ռեժիսորը հայտնել է նաև, որ աշխատում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մասին ֆիլմի վրա։

 

«Ես հարցազրույց եմ ունեցել պարոն Յանուկովիչի հետ, և ես հարցազրույց կունենամ պարոն Պուտինի հետ։ Յանուկովիչը հետաքրքիր մարդ է։ Նա պատմել է պատմության իր մասը, որին ես վստահում եմ»,- նշել է ռեժիսորը։

 

Սթոունի խոսքով՝ փաստագրական ֆիլմը, որի մանրամասները նա դեռ չի բացահայտել, պետք է թողարկվի, հավանաբար, մյուս տարի։

 

«Ինչ վերաբերում է Պուտինին, ապա դա այլ վավերագրական ֆիլմ է»,- ասել է ռեժիսորը։

 

Օլիվեր Սթոունը ցանկանում է հարցազրույց վերցնել Պուտինից՝ իր նոր ֆիլմի համար