50-ամյա Մոնիկա Բելուչին նկարահանվել է համարձակ ֆոտոշարքում (լուսանկարներ)

16:14 • 18.09.15

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ 50-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, նկարահանվել է համարձակ ֆոտոսեսիայում՝ Marie Claire Mexico ամսագրի սեպտեմբերյան համարի համար, գրում է Обозреватель-ը։

 

Բելուչին փորձել է ագրեսիվ սեքսուալ կերպար, որն ընդգրկվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի շրջանակում։

 

Լուսանկարներում դերասանուհին սև զուգագուլպաներով է, կաշվե հագուստով, իսկ նրա վառ շպարն ընդգծում է զգացմունքայնությունը։

 

«Կարծում եմ՝ ես ամեն ինչ ուշ եմ անում. առաջին երեխան 39 տարեկանում, Բոնդի մասին ֆիլմում նկարվել՝ 50 տարեկանում... Մարդու կյանքի տևողությունը բավականին երկարել է՝ ի տարբերություն նախորդ սերունդների։ Այսօր 50-ամյա տղամարդիկ և կանայք տարբերվում են նրանցից, ովքեր եղել են նախկինում։ Դա հատկապես երևում է գովազդում։ Ավելի շատ ենք մենք սովորում տեսնել հասուն կանանց, ովքեր գեղեցիկ և գրավիչ են։ Սակայն հարցը միայն արտաքինը չէ։ 50 տարեկանում մենք հասկանում ենք՝ որքան թանկ է կյանքը, որ մենք դեռ պլաններ ունենք, և մենք ավելի շատ ենք կենտրոնանում էական բաների վրա՝ հանգստություն, երջանկություն և բարեկեցություն»,- խոստովանել է Բելուչին ամսագրին տված հարցազրույցում։

Monica Bellucci In Marie Claire Mexico September 2015

 

50-ամյա Մոնիկա Բելուչին նկարահանվել է համարձակ ֆոտոշարքում (լուսանկարներ)