Թալանել են երգիչ Դիմա Բիլանի տունը

11:47 • 18.09.15

ՌԴ ոստիկանությունը քննում է փոփ երգիչ Դիմա Բիլանի տան թալանման դեպքը։ Տունը գտնվում է Մերձմոսկովյան շրջանի Ռասսկազովկա գյուղում։ 

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է մայրաքաղաքային ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Գալիակբերովը։

 

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 1:00-ի սահմաններում:

 

Դեպքի վայր մեկնած քննիչները հարցաքննել են տանտիրոջն ու պահակին, զննել են դեպքի վայրը, ֆիքսել են հնարավոր հետքերն ու վերցրել են մատնահետքերը։

 

Ներկայում պարզվում են հանցագործության հանգամանքներն ու գողոնի չափը: Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը՝ «կողոպուտ» հոդվածի հատկանիշներով:

 

Թալանել են երգիչ Դիմա Բիլանի տունը