«Վերջին Մահիկյանը» սերիալի դերասանին կասկածում են մանկապղծության համար

15:01 • 19.09.15

Լուսանկարը՝ vy-afisha.ru-ի


Ռուսական «Վերջին Մահիկյանը» սերիալի դերասան Մուխտար Գուսենգաջիևին կասկածում են 10-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ իրավապահ մարմինների աղբյուրին հղումով։

 

Աղբյուրը նշում է, որ միջադեպի մասին հայտնել է երեխայի մայրը։

 

«Գուսենգաջիևը ձերբակալվել է։ Պարզվել է, որ անցած չորեքշաբթի օրը տղամարդը մի քանի անգամ սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջկա նկատմամբ, մեկ անգամ դա տեղի է ունեցել Մոսկվայի հայկական թատրոնում»,- հայտնել է աղբյուրը։

 

Դերասանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Բոլոր նյութերը կփոխանցվեն Քննչական կոմիտե։


 

«Վերջին Մահիկյանը» սերիալի դերասանին կասկածում են մանկապղծության համար