Ամերիկացի քահանան լեգոյի մասնիկներից պատրաստել է Վատիկանի կրկնօրինակը (լուսանկարներ)
Ամերիկացի քահանան պատրաստվել է Հռոմի պապի` Ֆիլադելֆիա կատարելիք այցին` ներկայացնելով լեգոյի մասնիկներից հավաքած Վատիկանը:
Ինչպես գրում է Daily Mail-ը` լեգոյից պատրաստված գլուխգործոցը, որում պատկերվում է Սուրբ Պետրոսի տաճարը և հրապարակը, սրբազան հայր Բոբ Սայմոնի ձեռքի աշխատանքն է, որի պատրաստման համար նա ծախսել է 10 ամիս և լեգոյի 500 000 մասնիկ օգտագործել:
Քահանայի ստեղծագործությունը ցուցադրվում է Ֆրանկլինի ինստիտուտում` որպես Սուրբ Աթոռի կրոնական մասունքների ցուցադրության մի մաս:














